Վեյկ ան Զեե. Լևոն Արոնյանի լավ մեկնարկը հավակնորդների մրցաշարից առաջՀայերն, անկախ նրանից հասնկանում են շախմատ թե ոչ, միշտ էլ հետևում են գրոսմայստեր Լևոն Արոնյանի ելույթներին: Չնայած Հայաստանում շատ են ուժեղ ու հաղթանակներ նվիրող շախմատիստները, բայց Արոնյանի ցանկացած ելույթ անհամեմատ մեծ իրարանցում է առաջացնում: Բացառություն չէր նաև այս տարվա առաջին խոշոր ու կարևոր մրցաշարը` Վեյկ ան Զեեի Տատա Սթիլ փառատոնը: 28 հունվարի 2013 PanARMENIAN.Net - Արոնյանն այս մարցաշարի գործող հաղթողն էր, նա 2012-ին միանձնյա գլխավորել էր մրցաշարային աղյուսակն ու հետ թողել բոլոր մրցակիցներին: Այս անգամ նա իր ելույթն ավարտեց երկրորդ հորիզոնականում, ինչը ևս լավ արդյունք է (չնայած բոլորս էլ Լևոնից միշտ առաջին տեղ ենք սպասում): Իսկ մրցաշարը նա սկսեց ոչ այդքան վստահ: Երեք անընդմեջ ոչ ոքիներից հետո, որտեղ նա կարող էր նույնիսկ հաղթանակներ տոնել, Արոնյանն անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից: Շախմատային աշխարհում այս պարտիան մեծ քննարկման առարկա դարձավ. Արոնյանը, այն էլ սպիտակ խաղաքարերով, չկարողացավ ոչինչ անել Անանդի հիանալի նախապատրաստած տնային աշխատանքի դեմ: Պարտիան ստացվեց անհամեմատ գեղեցիկ, և շատերը խոստովանեցին, որ այն դեռ երկար կհիշվի շախմատային աշխարհում: Այս պարտությունից հետո, որը ի դեպ միակն էր մեր շախմատիստի համար, Արոնյանի դիրքերը շատ վատացան, և նա մրցաշարային աղյուսակի վերջնամասում հայտնվեց: Սակայն, ինչպես և կանխատեսել էր Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, Լևոնը հավաքվեց և, տոնելով կարևոր հաղթանակներ, քայլ առ քայլ մոտեցավ առաջատարներին: Նա տարավ հինգ կարևոր հաղթանակներ և ևս չորս պարտիա ավարտեց ոչ ոքի ու գրավեց 2-րդ տեղը: Հաղթողից` Մագնուս Կարլսենից, նա հետ մնաց 1,5 միավորով: Սա անշուշտ ուրախալի էր բոլորիս համար, քանի որ հաղթանակներով նա կրկին վստահություն ձեռք բերեց, բացի դրանից կարևոր միավորներ վաստակեց նաև ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում: Արոնյանի այսպիսի մեկնարկը ցույց է տալիս մի բան, որ նա Վեյկ ան Զեեում իր ոչ բոլոր ուժերն է ներդրել: Արդեն մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որտեղ ելույթ են ունենալու աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Նրանց թվում է լինելու նաև ՖԻԴԵ-ի երրորդ համար Լևոն Արոնյանը: Մասնագետները նշում են, որ Արոնյանն իր ողջ հնարավորությունները պահել է հենց այս մրցաշարի համար ու անելու է ամեն ինչ, որպեսզի այնտեղ արդեն գրավի առաջին տեղը: Այս փառատոնի երկրորդ` B, մրցաշարում ելույթ ունեցավ մեկ այլ հայ շախմատիստ` Սերգեյ Մովսիսյանը: Մովսիսյանի ելույթն ավելի հաջող էր ընթանում. մեկնարկից մի քանի տուր հետո նա արդեն միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջին տուրերում մի շարք ոչ ոքիներից հետո նա ի վերջո հանգրվանեց երրորդ հորիզոնականում: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |