Մի քիչ հաջողություն և 0,5 միավոր. Արոնյանին չհաջողվեց պայքարել չեմպիոնական տիտղոսի համարԱյս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանին հաղթելու համար շատ քիչ բան չբավականացրեց՝ 0,5 միավոր և մի քիչ հաջողություն: Այս անգամ էլ հայկական շախմատի առաջատարը պատրաստ էր, սակայն նման մեծ մրցաշարում հաղթելու համար միայն դա բավական չէր: 2 ապրիլի 2013 PanARMENIAN.Net - Իրականում մեր շախմատիստը վատ չխաղաց, պարզապես նա միավորներ կորցեց այնտեղ, որտեղ ամենաքիչը կարելի էր դրան սպասել: Մյուս կողմից էլ, երբ հավաքվում են համաշխարհային շախմատի նման ներկայացուցիչներ, ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, ինչպես դա տեղի ունեցավ նաև այս անգամ: Մոտ մեկ ամիս տևած մրցաշարում անգամ երկրպագուների նյարդերն էին տեղի տալիս, ուր մնաց շախմատիստները դիմանային: Մրցաշարի առաջին մասը հայ գրոսմայստերը լավ անցկացրեց՝ վաստակելով 5 միավոր, սակայն երկրորդ հատվածում սայթաքումները չափազանց շատ էին՝ 7 միավորից ընդամենը 3-ը: Արոնյանը ծանր պարտություններ կրեց Բորիս Գելֆանդից, Պետեր Սվիդլերից ու Վլադիմիր Կրամնիկից: Իսկ պարտությունների մեջ մեղավոր դուրս եկավ հենց Արոնյանը. նա երեք պարտիաներում էլ առնվազն ոչ ոքիներ պետք է աներ, սակայն Լևոնն ինչ- որ բան չկարողացավ ճիշտ կազմակերպել: Բայց որքան տպավորիչ հաղթանակներ էլ ինքը տոնեց: Նա խոստովանել էր, որ եթե իր խաղը կարողանա ցույց տալ, մրցաշարի հաղթող կդառնա: Սակայն աստիճանաբար զգացվեց, որ Արոնյանի մոտ ամեն ինչ սահուն չի ընթանում: Հայաստանում Արոնյանի նկատմամբ շատ պահանջկոտ են ու միշտ ակնկալում են միայն հաղթական ավարտ նրա կատարմամբ: Շախմատիստը բազմիցս է ապացուցել, որ նա լավագույններից է աշխարհում, այս անգամն էլ բացառություն չէր: 10 ուժեղագույնների պայքարում 3-րդը լինել, անկասկած, հիանալի արդյունք է: Արոնյանի պարագայում միշտ էլ նույնն է լինում,նա կարողանում է համախմբել մարդկանց: Այս անգամ էլ նրա շուրջն էին միավորվել շախմատի գիտակներն ու դրանից ոչինչ չհասկացողները, նրանք ուշի ուշով հետևում ու անգհանգստանում էին Լևոնի համար: Երկրպագուների ցանկությունն այնքան մեծ էր աշխարհի երկրորդ հայ չեմպիոնն ունենալ, բայց ամեն ինչ իր ժամանակին է լինում, պարզապես պետք է համբերատար լինել ու սպասել: Այս հավակնորդների մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ Արոնյանի համար: Նա շարունակում է համաշխարհային շախմատի դասակարգման աղյուսակում բարձր տեղեր զբաղեցնել, հաղթել գերմրցաշարերում ու բացառիկ նշանակություն ունենալ նաև Հայաստանի հավաքականի համար: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |