Թանկարժեք ռուսական գազը կփոխհատուցվի՞ Հայաստանի համար էժան սպառազինությամբ

PanARMENIAN.Net - «Կարծես թե հանգուցալուծվեց դեպի Հայաստան ռուսական գազի առաքումների հետ կապված իրավիճակը: «Գազպրոմը», ինչպես Ուկրաինայի դեպքում, կստանա իր գինը, իսկ Հայաստանը չի բարձրացնի գազի գները բնակչության համար: Ինչո՞ւմ է գաղտնիքը»,-գրում է Neftegaz.ru-ն: «Դեռեւս մարտի 22-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ սակագները չեն փոխվի: «Երկկողմանի պայամանգրում գրանցված 110 դոլար գինը վերջնական է, եւ պետք չէ փոփոխություններ ակնկալել»,-հայտարարել է նա` նշելով, որ կողմերը ճշտում են հնարավոր փոխլրացումների տարբերակները եւ մեխանիզմները: Հայաստանը փորձեց համոզել «Գազպրոմին», որ գազի գինը բարձրացնելու անհրաժեշտություն չկա` հայտարարելով, որ դա կարող է հարվածել տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը, սակայն պետական ընկերությունը անդրդվելի մնաց: Ընդ որում Մեդվեդեւը նշեց, որ քաղաքական դաշինքները ոչ մի դեր չեն խաղում Անդրկովկաս առաքվող գազի սակագների փոփոխման հարցում: Ճիշտ է , Մոսկվան համաձայնեց քննարկել գազի սակագնի բարձրացման փոխհատուցման տարբերակներ, որոնք կնվազեցնեին այդ հարվածը հայ սպառողի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը առաջարկել էր մի շարք սխեմաներ, որոնք պետք է օգնեին Հայաստանին տանել գների բարձրացումը: Մոսկվան, մասնավորապես, շահագրգռվածություն էր հայտնել ձեռք բերելու «ԱրմՌոսգազպրոմի» ակցիաների խոշոր փաթեթ: Ըստ ռուսական կողմի, գործարքի արդյունքում ստացված միջոցները միանգամայն կբավականացնեին Երեւանին ներքին սպառողի համար գազի ցածր գինը պահպանելու համար: Մեկ այլ տարբերակը նախատեսում էր Մոսկվայի սեփականությանը հանձնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, ինչպես նաեւ Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը:

Սակայն, ըստ Հայաստանից եկող հաղորդագրությունների, գործը դրան չհասավ եւ կողմերը եկան փոխզիջման: «Հայաստանի նախագահի հանձնարարությամբ ես նամակ եմ հղել «Գազպրոմի» ղեկավար պարոն Միլլերին մի շարք առաջարկություններով: Ուրբաթ օրը մենք ստացանք պատասխանը: «Գազպրոմը» պատրաստ է մինչեւ մարտի վերջը ստորագրել համապատասխան փաստաթղթերը, որոնք հնարավորություն կտան բնակչությանը եւ արտադրողներին վճարել ավելի ցածր գներով, քան նախատեսվում էր »,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Փրակարար մեխանիզմը մշակվեց Մոսկվայում: Խոսքը գնում է ռուսական զենքը արտոնյալ գներով Հայաստանին տրամադրելու մասին: Ավելին, պայմանագրերի մի մասը նախատեսում է անհատույց փոխանցում: Իսկ քանի որ Հայաստանի ռազմական բյուջեն բավականին մեծ գումար է կազմում, ապա այդ արտոնությունները կարող են ծածկել գազի գների բարձրացումը»,-հաղորդում է Nefetgaz.ru-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---