Երեւանում կայացել է նոր ինտերնետ-նախագծի` Banks.am ֆինանսական պորտալի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մեդիամաքս լրատվական գործակալությունն այսօր Երեւանում ներկայացրեց իր նոր ինտերնետ-նախագծի` Banks.am (Ֆինանսական Հայաստան) պորտալի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը, առեւտրային բանկերի ներկայացուցիչներ, լրագրողներ:



Banks.am-ը Հայաստանի առաջին եւ միակ ինտերնետային պորտալն է, որտեղ հավաքված է երկրի բանկային ծառայություններին վերաբերող առավելագույն ամփոփ տեղեկատվությունը: Այն անվճար է եւ հասանելի է ֆինանսական ծառայություններով հետաքրքվող բոլոր այցելուներին: Banks.am-ը նաեւ հարմար գործիք է բանկային բնագավառում աշխատող մասնագետների եւ ֆինանսական շուկայով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Կայքում տեղադրվում են Հայաստանի եւ տարածաշրջանի բանկային վերջին նորությունները, թերթերի հրապարակումներն ու հարցազրույցները եւ այլ տեղեկատվություն:



Նախագծի հիմնական նպատակը ինտերակտիվ տարածության ստեղծումն է` արագորեն աճող Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու համար:



Ինչպես շնորհանդեսում նշեց Հայաստանի ԿԲ Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը, «Հայաստանի Կենտրոնական բանկը ողջունում է Մեդիամաքս-ի` www.banks.am ինտերնետային կայքը ստեղծելու նախաձեռնությունը: Հայաստանում սա առաջին նման պորտալն է, որը մատչելի եւ լիարժեք տեղեկատվություն է առաջարկում հանրապետության բանկային սեկտորի վերաբերյալ»:



Նրա խոսքերով, «Մեդիամաքս-ի նախաձեռնությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի ֆինանսական շուկայի, հատկապես` բանկային սեկտորի զարգացման հայեցակարգին»: Վարդան Մովսիսյանը հույս է հայտնել, որ Մեդիամաքս-ը չի սահմանափակվի միայն բանկային հատվածով, եւ հետագայում արժանի կերպով ինտերնետում կներկայացնի Հայաստանի ապահովագրական եւ արժեթղթերի շուկաները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---