Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու-ն դարձել է երկաթուղային Բաքու-Ջեյհա՞նը

PanARMENIAN.Net - «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սառեցումը 2006 թվականի վերջում սկսվեց արտաքին պատճառնեից. սկզբից Մոսկվան դիմել է Բաքվին` Վրաստանին գազ չմատակարարելու բարեկամական խնդրանքով: Այն բանից հետո, երբ Բաքվում չցանկացավ հակավրացական գազային դաշինք ստեղծել, «Գազպրոմը» մեծացրել է գազի գները ոչ միայն Վրաստանի, այլեւ Ադրբեջանի համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ նախկին 110$-ի փոխարեն Ադրբեջանը պետք է մուծի $235` մեկ հազար մետր խորանարդի համար:



«Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ նման գինը «չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն եւ էությանը»: Ավելին, Ալիեւ կրտսերը չի բացառել, որ «Մոսկվայի եւ Բաքվի նավթագազային հարաբերություններում քաղաքական ենթատեքստ գոյություն ունի»: Արդյունքում Ադրբեջանի իշխանություններն ու «Գազպրոմը» չեն ստորագրել Ադրբեջան ռուսական կազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը` 2007 թվականի համար: 2007 թվականի փետրվարին պատմությունն այն մասին, թե ինչպես են գժտվել Մոսկվան եւ Բաքուն, իր շարունակությունն ստացավ: Փետրվարի 7-ին Թբիլիսիում կայացավ տարածաշրջանային գագաթնաժողով` բարձրագույն մակարդակով, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ: Գագաթնաժողովի արդյունք դարձավ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու(ԿԱԹԲ) երկաթուղու կառուցման համաձայնագրի ստորագրումը: Որոշ փորձագետներ արդեն խոսում են «երկաթուղային Բաքու-Ջեյհանի» մասին: Անհրեժշտ է նշել, որ տվյալ նախագիծը ծրագրվում է ավարտել մինչեւ 2009 թվականը եւ առանց ռուսական մասնակցության: Ըստ էության, իրադարձությունների զարգացման նման տարբերակ էլ ի սկզբանե ծրագրվում էր, սակայն 2007 թվականի փետրվարի 7-ին պարզ է դարձել, որ երկաթուղային նախագիծը շրջանցում է Հայաստանին: Այդ նախագիծը ամրապնդեց նաեւ Թբիլիսի-Բաքու տնտեսական կապը: Ադրբեջանը Վրաստանին «փոքր» ծառայություն է տրամադրել` $200 մլն. վարկի չափով»,- ասել է Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
    Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
    Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
    Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
    ---