2009թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով28 հունվարի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Համաձայն եվրոպական տնտեսության 2009թ. նոր կանխատեսման, որն արվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից, ՆՀԱ աճը կդանդաղի Եվրոպայի եւ հարեւան տարածաշրջանների բոլոր երկրներում: Զեկույցի հեղինակները դա կապում են միջազգային տնտեսական ճգնաժամի հետ:Գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի խոսքով, տարածաշրջանի տնտեսության մեջ զգացվում է գլոբալ անկման լիարժեք ազդեցությունը, հիմնականում համաշխարհային տնտեսության մեջ ավելացած ինտեգրման պատճառով, իսկ ճգնաժամին դիմակայելու տարածաշրջանի երկրների ընդունակությունը կախված է լինելու միջազգային ճգնաժամի դադարեցման ժամանակից: Ներկայումս ՎԶԵԲ-ը 2009թ. 0.1% միջին աճ է ակնկալում 30 երկրներում, որտեղ այն գործում է 2.5%-անոց աճի կանխատեսման դեմ, որն արվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Զեկույցի համաձայն, բոլորից շատ իջեցվել են Ադրբեջանի տնտեսության աճի կանխատեսումները. դրանք կկազմեն 8% հակառակ սպասվող 15%-ի: Ուժեղ անկում է սպասվում Ուկրաինայի տնտեսությանը. այն կիջնի 5%-ով հակառակ սպասվող ոչ մեծ աճին: ՎԶԵԲ կանխատեսման համաձայն Հայաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով ծրագրվող 8.3%-ի փոխարեն: Ճգնաժամը խիստ կանդրադառնա Բալթիկայի երկրների ֆինանսական համակարգի վրա. եւ' Էստոնիայում, եւ' Լատվիայում, եւ' Լիտվայում տնտեսությունը իջնելու է բավական արագ տեմպերով, ընդ որում` ամենից արագ Լատվիայում: Վրաստանի ՆՀԱ 2009թ. կաճի 3%-ով, Ռուսաստանում` 1%-ով, Թուրքիայում կիջնի 3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա Politico. Բելառուսը 2018-2022 թթ. Ադրբեջանին գաղտնի գործարքներով առաջադեմ զինատեսակներ է մատակարարել Ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ» Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում |