Հայաստանի կառավարությունը «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանին» 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրելու19 փետրվարի 2009 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «10 մլն ԱՄՆ դոլարի վարկը կօգնի իրականացնելու «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» Զարգացման ծրագրի երկրորդ փուլը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» տնօրեն (ԶՊՄԳ) Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով, 4 տարի առաջ, երբ գործարանը սեփականացվել էր, Հայաստանի կառավարության հետ ստորագրվել էր ոլորտի զարգացման մասին համաձայնագիր, մշակվել էր երկու փուլից բաղկացած «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» Զարգացման ծրագիրը: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը ասաց, որ առաջին փուլն ուղղված էր գործարանի հզորության ավելացմանը 50%-ով, 400 աշխատանքային տեղերի ստեղծմանը, սկսվեցին շինարարական աշխատանքներ, ձեռք բերվեցին սարքավորումներ, որոնց գումարի վճարն արդեն կատարվել է 80%-ով: Մաքսիմ Հակոբյանը հաղորդեց, որ չորս տարվա ընթացքում ԶՊԳՄ-ի մեջ ներդրվել է մոտ 330 մլն ԱՄՆ դոլար, եւ որպեսզի շինարարական աշխատանքներն ավարտվեն, անհրաժեշտ է եւս 40-50 մլն դոլար:«Ստացված գումարը կնպաստի արտադրության ավելացմանը` մոլիբդենի` 35%-ով, պղնձի` 75%-ով, աշխատանքային տեղերի ավելացմանը մինչեւ 10 000 մարդ,- ասել է նա եւ ավելացրել,- ներկայումս գործարանի բանվորների աշխատավարձը կազմում է $700` ի համեմատ 2004թ. վճարվող $230-ին»: Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանը, որը գտնվում է գրեթե հայ-իրանական սահմանին, 2004թ. սեփականացվեց $132 մլն.-ով: ԶՊՄԳ սեփականատերերը միանգամից չորս ընկերություններ են: Գործարանի բաժնետոմսերի 60% պատկանում է Cronimet գերմանական ընկերությանը: Բաժնետոմսերի 15% «Մաքուր երկաթի գործարանին» է պատկանում (ԶՊՄԳ արտադրության հիմնական ներքին գնորդ), 12,5%-ական ունեն «Armenian molybdenium production» ՓԲԸ-ն եւ «Zangezur mining» ԲԲԸ-ն: 2004թ. Cronimet վճարեց $45 մլն, իսկ մնացած $87 մլն վճարվեցին 2005թ. ընթացքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |