ԱՄՀ-ի կայունացման վարկի առաջին մասը Հայաստան կհասնի այս շաբաթ

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ծրագիրը, որն ուղղված է համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Հայաստանի ջանքերի աջակցությանը, արժութային ու ֆինանսական համակարգի հանդեպ վտահության վերականգնմանն ու բնակչության աղքատ շերտերի պաշտպանությանը: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով Երեւանի Պետական համալրսանի տնտեսագիտական բաժնի ուսանողների առջեւ, հաղորդել է ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը:



Նրա խոսքերով, ըստ այդ ծրագրի ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2009 թվականի մարտի 6-ին հաստատեց 28 ամիս ժամկետով Հայաստանին 540 մլն դոլարի հատկացման վերաբերյալ որոշումը: Ինչպես հաղորդել է Օմեսը, 240 մլն դոլարը կտրամադրվի այս շաբաթ, իսկ մնացած 300 մլն դոլարը` 8 եռամսյակների ընթացքում: Ըստ այդ ծրագրի, առաջին 270 մլն դոլարը Հայաստանը պետք է վճարի 1,56 տոկոս դրույքով, երկրորդ 135 մլն դոլարը` 2,56 տոկոսով, 135 մլն դոլար կազմող երրորդ մասը` 3,56 տոկոսով: Միջոցները տրամադրվում են հինգ տարի ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով:



Իր կողմից Հայաստանի կառավարությունը պատրատակամություն է հայտնել կատարել ԱՄՀ ծրագրի պայմանները` վերադառնալ ազգային արժույթի լողացող փոխարժեքին, նպաստել ֆինանսական հատվածի կայունացմանը, հասցնել բյուջեի ճեղքվածքը 3 տոսկոսի, ինչը կնպաստի սոցիալական ծախսերի կատարմանն ու մասնավոր ներդրումներին, ինչպես նաեւ շարունակել բարեփոխումները մաքսային վարչարարության ոլորտում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---