Տիգրան Սարգսյան. «Արցախ ՀԷԿ»-ի ներդրողների միջոցները չեն փոշիանա

PanARMENIAN.Net - «Արցախ «ՀԷԿ» ԲԲԸ-ի IPO շնորհանդեսը խորհրդանշական է, քանի որ մենք նման միջոցառում ենք կազմակերպում համաշխարհային ճգնաժամի եւ նրա բացասական ազդեցության պայմաններում»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով ողջույնի խոսքով «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, ղարաբաղյան ընկերությունը համարձակ գտնվեց, կազմակերպելով Հայաստանում առաջին IPO-ն, եւ դա խթան կհանդիսանա երկրի ֆինանսական շուկայի ակտիվացման համար, դրական ազդակներ հաղորդելով տնտեսությանը: «Այնպես է ստացվել, որ դժվար օրերին դրական ազդակները մենք միշտ ստանում ենք ԼՂՀ-ից, եւ ես համոզված եմ, որ այս ազդակը եւս արդյունքի կհասնի»,-ասել է նա:



Օգտվելով ստեղծված հնարավորությունից, Սարգսյանը հաղորդել է, որ այս նախագիծը գրավիրչ է ներդրողների համար, քանի որ ռիսկերն այստեղ նվազագույն են, այն պատճառով, որ այստեղ կանոնակարգվող գնագոյացում է, իսկ այդ ոլորտը կանոնակարգող սուբյեկտները հաշվի են առնում ոլորտի շահութաբերությունը ռիսկի գործոնի տեսակետից: Դա նշանակում է, որ նրանց ներդրումները «չեն փոշիանա», նրանք կունենան հուսալի արժեթղթեր:



Ինչպես ասել է վարչապետը, «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի բաժանորդագրության մեկնարկը կարող է լուրջ խթան հանդիսանալ ներդրողների, ձեռներեցների ու հանրության համար,իսկ հետեւաբար նաեւ կարող է ակտիվացնել տնտեսությունը: «Ես համոզված եմ, որ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը բարձր պահանջարկ կունենան: Եվ մենք բոլորս դրանից կշահենք»,-ասել է նա:



3,45 մլրդ դրամ (շուրջ 9,5 մլն դոլար) ընդհանուր ծավալով բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացրել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն, իսկ էմիսիայի խորհրդատուն ու տեղաբաշխողը «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է: Տեղաբաշխվում է 3285715 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը 1050 դրամ է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---