Հայաստանում մենաշնորհացման մակարդակը կազմում է 75 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում անհարժեշտ է վերացնել մենաշնորհային գնագոյացման մեխանիզմը: «Գնագոյացման մենաշնորհային շուկան կարելի է վերացնել կա'մ ներքին լծակների, կա'մ արտասահմանյան տնտեսվարող սուբյեկտների համար ներքին շուկան բացելու օգնությամբ»,- հինգշաբթի օրը Երեւանում լրագրողներին հաղորդել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը : Նրա խոսքերով, եթե Հայաստանում լինի ազատ մրցակցային միջավայր, ապա դա կլինի մենաշնորհային շուկայի ամենաուժեղ սահմանափակիչ գործոնը:



Տնտեսության եւ առանձին շուկաների մենաշնորհացման աստիճանը պարզելու համար հատուկ հետազոտություններ են անհրաժեշտ, հաղորդել է Կապինոսը: Ինչպես ասել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավարը, հայ մասնագետների բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ Հայաստանում ներմուծվող ապրանքների առանձին շուկաներում մենաշնորհացման մակարդակը հասնում է 90 տոկոսի: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա մենաշնորհացման խնդիր, եւ այն որոշակի հետազոտություններ է պահանջում», - ավելացրել է նա:



Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանըը, իր հերթին, ավելացրել է, որ որոշ շուկաներում իշխող դիրքեր զբաղեցնող սուբյեկտների թիվն իրոք մեծ է` շուրջ 70-75 տոկոս

: Շահնազարյանի խոսքերով, երկիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նաեւ ժառանգել է ազգային մենաշնորհային սուբյեկտներ ունեցող տնտեսություն (ցեմենտի 2 գործարան, գարեջրի արտադրության երկու գործարան): «Մենք պատմականորեն «ժառանգել ենք» այդ տնտեսությունը եւ այդ սուբյեկտները, որոնք այսօրվա դրությամբ իշխող դիրք են զբաղեցնում շուկայում», - ասել է նա:



Շահնազարյանի խոսքերով, Հայաստանի օրենսդրությունը պայքար չի մղում մենաշորհի դեմ, այլ հանդես է գալիս ազատ մրցակցության սահմանափակումների դեմ: «Մենաշնորհատերը մեզ համար վտանգ չի ներկայացնի, եթե նրա վարքագիծն ուղղորդված չլինի ազատ մրցակցության հիմքերի սահմանափակմանը», - ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---