2009 թվականին Հայաստանի բյուջեում գերակա կլինեն սոցիալական ծախսերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ արդեն ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը, նաեւ ԱԺ-ում, որտեղ կային նաեւ սոցիալակամ հարցեր: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ, պետբյուջեի սոցիալական ծախսերը պետք է պաշտպանված լինեն եւ առաջնային նշանակություն ունենան, հաղորդել է Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիոլոգիական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: «Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապաես անապահով 114 000 ընտանիքներին, որոնց սոցիալական նպաստ են ստանում, այլ նաեւ սոցիալական համակարգին ավելի լայն իմաստով»,-ասել է նա:



Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը ստիպված էր վերանայել 2009թ. բյուջեն, տեղափոխումներ անելով եռամսյա ծրագրերում, հաշվի առնելով այն ռիսկերը, որ հայտնվեցին առաջին եռամսյակում, մասնավորապես, հարկերի հավաքման առումով: «Բյուջեն վերանայելու նպատակն էր ստեղծել այնպիսի ֆինանսական միջավայր, որը, մի կողմից թույլ կտա պահպանել սոցծախսերը, մյուս կողմից` թույլ կտա պարտքեր չկուտակել»,-ասել է Սարգսյանը:



Ինչպես ասել է վարչապետը, կառավարությունն անցել է բյուջեի եռամսյակային կառավարման եւ կծրագրի իր ծախսերը, ելնելով հարկերի հավաքման մակարդակից:



Հայաստանի կառավարությունը մարտի 26-ին որոշում է կայացրել 2009թ. երկրի պետբյուջեն վերաբաշխելու եւ 2010-2012թթ. միջնաժամկետ ծրագրի մշակումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---