«ՌեյլՎնեշտրանսը» նպաստում է Հայաստանից արտահանման ընդլայնմանը

PanARMENIAN.Net - «ՌեյլՎնեշտրանս» ՍՊԸ-ն ՌԴ հաղորդակցության ուղիների նախարարության աջակցությամբ, 2009 թվականի մայիսի 1-ից 1 տարի ժամկետով պայմանագիր կկնքի Կովկաս-Փոթի լաստանավով` իզոտերմիկ սեփական շարժակազմով Ռուսաստանինց հյութեր ներկրելու վերաբերյալ, ամսեկան 14-18 վագոն: Այդ մասին հաղորդում է ընկերության տրանսպորտային էքսպեդիտորական բաժնի լրատվական բաժինը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեփական վագոնները Հայաստանից դատարկ են վերադառնալու:



Հայաստանի արտահանման ծավալների ավելացման նպատակով ընկերությունը մտադիր է կազմակերպել հետեւյալ բեռների տեղափոխում` շուտ փչացող ապրանքներ`միս, ձուկ, մրգեր եւ այլն, բեռների, որոնց տեղափոխման համար կիրառվում են թերմոսներ` գարեջուր, հյութեր, գինի, պահածոներ:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, քանի որ Փոթի-Կովկաս երթուղով լաստանավաի բեռնվածությունը փոքր է, ընկերությունը հույս ունի, որ կավելանա ներկրումը ՌԴ: «Այդ նպատակով Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ հատվածում փոխադրման արժեքը սեփականատիրոջ կողմից նվազեցվել է 50 տոկոսով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---