Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մրցանակներ է հանձնել 10 հայկական ընկերություններին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաեւ որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության 2009թ. մարտի 19-ի որոշմամբ 2008թ. մրցանակի արժանացած մեկ տասնյակ ընկերություններին մրցանակների հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին եւ հանձնելով պարգեւները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը չափազանց խստապահանջ է եղել որակական հատկանիշները գնահատելիս: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, նա կարեւորել է, որ մրցույթը եղել է բաց ու թափանցիկ եւ հայտ ներկայացրած ու հաղթող ճանաչված բոլոր կազմակերպությունները` օբյեկտիվ չափանիշներով քննության շրջանն անցնելով, կարողացել են ապացուցել իրենց գերազանցությունը: «Այս գեղեցիկ ավանդույթի նպատակն այն է, որ խթանենք որակի բարձրացումը ՀՀ-ում եւ հանրության ուշադրությանը ներկայացնենք այն կազմակերպություններին, որոնք հասել են որոշակի հաջողությունների: Եւ, բնականաբար, դա նպատակ ունի խորացնելու մրցակցությունը ՀՀ-ում: Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մասնակիցների քանակը կլինի ավելի շատ, մրցակցությունը` ավելի թեժ, արդյունքում կշահենք մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասել է վարչապետը: Մեկ անգամ եւս շնորհավորելով բոլոր հաղթողներին` ՀՀ կառավարության ղեկավարը բեղմնավոր աշխատանք է մաղթել նրանց` ի շահ մեր ժողովրդի:



Կառավարական մրցանակները շնորհվում են արդեն ինը տարի շարունակ եւ հանձնվում են այն ընկերություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել արտադրվող ապրանքի եւ մատակարարվող ծառայությունների որակի ապահովման ոլորտում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---