Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անասունների գլխաքանակի պրոֆիլակտիկա է անցկացնում

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում անասունների ողջ գլխաքանակը մինչեւ մայիսի կեսերը պրոֆիլակտիկա կանցնի, լրագրողներին հաղորդել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անասնապահական մթերքի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: «Մայիսյան ստուգմանը մենք հիվանդ անասուններ չենք ունենա»,- ասել է նա: Նրա խոսքով, 2009թ. համար մշակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման ծրագիր, որի համաձայն Նախարարությունը պատվաստումների համար համապատասխան միջոցներ է ձեռք բերում եւ այն բաշխում մարզերում, իսկ պրոֆիլակտիկայի աշխատանքներն իրականացվում են անվճար: «Գյուղի բնակիչը չի վճարում իր անասունների պատվաստումների համար, քանի որ առողջ կենդանին առողջ մթերքի կրողն է»,- ասել է Բաղիյանը:



Այդ կապակցությամբ տեսչության պետն ավելացրել է, որ երկրի տարածքում բրուցելյոզի հիվանդության վարակ է արձանագրվել Սյունիքում, Շիրակում եւ Կոտայքում, որտեղ կարանտին է հայտարարվել եւ ապաքինման աշխատանքներ են ընթանում: «Ընդհանուր առմամբ, անասունների առողջության հետ կապված վիճակը կարելի է գնահատել որպես բարենպաստ, չկան կտրուկ ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք կարող էին անասունների զանգվածային կորուստների պատճասռ դառնալ»,- ասել է նա: Բաղիյանը բոլոր գյուղաբնակներին կոչ է արել կատարել անասունների պատվաստումները, քանի որ շատերն իրենց հոտերն ու նախիրներն ամռանն ուղղարկում են արածելու բարձր լեռնային շրջաններում եւ այդ ժամանակ ողջ գլխաքանակը պետք է պատվաստված լինի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---