«Գլենդ Հիլզը» 1988թ. երկրաշարժից տուժած ընտանիքներին կապահովի կացարանով

PanARMENIAN.Net - Պետական սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում` ուղղված 1988թ. երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելուն, «Գլենդ Հիլզ» ընկերությունը 2 մլրդ դրամի պետերաշխիք է ստացել:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Գլենդ Հիլզ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը, ստացված գումարը կտրամադրվի բնակարանների եւ բնակելի տների շինարարությանը հանրապետության Լոռու եւ Շիրակի մարզերում` պետական գնումների մասին պայմանագրերին համապատասխան: Դրա հետ մեկտեղ վարչությունում նշեցին, որ շինարարական աշխատանքներն իրենց որակով ոչ մի դեպքում չեն զիջելու այն շինություններին, որոնք ընկերությունն իրականացրել եւ իրականացնում է իր գործունեության ողջ ընթացքում:



Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են (Լոռիում արդեն ապագա բնակելի համալիրի հիմքն են փորում) եւ կիրագործվեն սեղմ ժամկետներում, իսկ շինարարության ֆինանսավորման համար ընկերությունն իր միջոցներն է հատկացրել: «Գլենդ Հիլզ» ընկերությունը կառավարությանը իր պայմանները ներկայացրել է շատ ընդունելի գներով եւ ժամկետներով, եւ դրա արդյունքում ստացել է շինարարական աշխատանքների իրականացման պետերաշխիքներ»,- հաղորդում են ընկերությունից:



«Գլենդ Հիլզ» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2004-ին, Հայաստանում բազմապրոֆիլ շինարարական ընկերություններից է, որն իր գործունեության ընթացքում դրսեւորել է իրեն որպես հուսալի գործընկեր, որը երաշխավորում է երկարաժամկետ համագործակցություն:



Ընկերության նպատակը անշարժ գույքի մեջ ներդրումներ անելն է եւ ներդրողների գումարների անվտանգությունն ապահովելը: Ընկերության գործունեության հիմնական նպատակը շինարարությունն է եւ տարածքների կառուցապատումը, իր շինությունների վաճառքն իրականացնելը, ինչպես նաեւ ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում շինությունների որակին եւ շրջակա միջավայրի բնապահպանական պայմանների բարելավմանը:



Ավելի վաղ հայտարարված երկու մրցույթները շահելու արդյունքում Շիրակում եւ Լոռիում 1988թ. երկրաշարժից տուժած մարդկանց բնակարաններով եւ տներով ապահովելու քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում ընկերությունը կկառուցի 2836 բնակելի ու առեւտրային օբյեկտներ եւ 2047 բնակելի տներ:



Մասնավորապես, «Գլենդ Հիլզ» ՓԲԸ-ն Սպիտակ քաղաքում եւ 35 բնակավայրերում կկառուցի 536 բնակելի եւ առեւտրային օբյեկտներ, ինչպես նաեւ 2047 բնակելի տներ, որոնցից Շիրակի մարզում ընկերությունը կկառուցի 182 բնակարաններ եւ 226 բնակելի տներ, իսկ Լոռու մարզում` 354 բնակարաններ եւ 1821 բնակելի տներ: Բնակարանները շահագործման կհանձնվեն 2011-ին:



«Գլենդ Հիլզ» ՓԲԸ-ի ներդրումները նշված ծրագրի իրականացման համար կազմում են 86.000.000.000 դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---