Հայաստանի հարկային ոլորտն «ինքնամաքրվում է»

PanARMENIAN.Net - Լայնածավալ բարեփոխումների եւ ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում ՀՀ Պետեկամուտների կոմիտեին ապրիլին հաջողվել է կատարել հարկային մասով նախանշված խնդիրները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:



Քոչարյանի խոսքով, անցած տարվա ապրիլին հարկային մասով հավաքագրվել էր շուրջ 30 մլրդ դրամ, սոց. վճարների գծով` 8.3 մլրդ դրամ:

«2009 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 29.4 մլրդ դրամ եւ 8.4 մլրդ դրամ: Թվերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մուտքերը գրեթե չեն նվազել»,- նշել է նա:



Ռ.Քոչարյանը, մասնավորապես, ընդգծել է, որ խոշոր հարկ վճարողների մոտ, նախորդ տարվա համեմատությամբ, զգալիորեն ավելացել են շահութահարկի հավաքագրման ծավալները: Նրա խոսքով, 2008թ.-ի ապրիլին դրանք կազմել են 6.1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվն աճել է շուրջ 3 մլրդ դրամով` հասնելով 9 մլրդ դրամի: «Գրանցված ցուցանիշի աճը մենք անմիջականորեն պայմանավորում ենք վարչարարության կատարելա- գործմամբ»,- ասել է նա:



Անդրադառնալով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործմանը` Կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների լիարժեք կիրառման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիսկալային շրջանառությունն աճել է 33 մլրդ դրամով:



«Դա, միանշանակակ, խոսում է փաստաթղթա- շրջանառության ավելացման մասին, ինչն էլ իր հերթին տանում է դեպի խոշոր բիզնես եւ իրական ծավալների ֆիքսում: Խոշոր բիզնեսը, որպես կանոն, գրանցվում եւ հաշվառվում է հարկային մարմնում. եթե այս դեպքում նկատվում է միայն իրական ծավալները թաքցնելու երեւույթ, ապա փոքր ձեռնարկություններին հաճախ հարկային դաշտ բերելու եւ հաշվառելու խնդիր է առաջանում: Այսինքն` փոքր եւ միջին բիզնեսի դեպքում հարկային մարմինները գործ են ունենում նաեւ ապօրինի ձեռնարկատիրության հետ»,- ավելացրել է նա:



Ռ.Քոչարյանի տվյալներով, 2008թ.-ի վերջին եւ 2009թ.-ի առաջին եռամսյակների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ հարկման դաշտ են բերվել ապօրինի գործող ավելի քան 140 ձեռնարկություններ: Որոշ դեպքերում ապօրինի ձեռնարկատիրական գործու- նեությունը դադարեցվել է: Արդյունքում պետբյուջե կուղղվի լրացուցիչ շուրջ 26 մլն դրամ:



Կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է էական այլ հանգամանք եւս. ՊԵԿ նախագահի հրամանով յուրաքանչյուր դեպքով անցկացվում է ծառայողական քննություն, ինչի արդյունքում պարզ է դառնում նաեւ հարկային մարմինների գործելաոճը` տվյալ տարածքը սպասարկող հարկային տեսուչից եւ օպերատիվ աշխատողից մինչեւ տարածքային հարկային տեսչության ղեկավարությունը:



2008թ.-ի երկրորդ կիսամյակում անցկացված 20 ծառայողական քննություններին ներգրավված են եղել շուրջ 175 հարկային եւ մաքսային ծառայողներ:



2009թ.-ի առաջին եռամսյակում անցկացվել է 19 ծառայողական քննություն` 141 ծառայողների ներգրավմամբ:



Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների, ատեստավորման եւ ծառայողական քննությունների արդյունքում աշխատանքից ազատվել է140 ծառայող: Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում համակարգը համալրվում էերիտասարդ եւ գրագետ կադրերով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---