2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 եւ 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով:



Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.7%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ, որը կազմել է 16.7% կամ 21.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 251.2 մլն դրամով (1.2%-ով) - 3.7 մլրդ դրամով (68.6%-ով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 18.5 մլն դրամի դիմաց:



Պետական բյուջեի եկամուտների 76.3%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների եւ 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:



2009 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 106.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 103.6%-ով ապահովելով եռամսյակային ճշտված ծրագիրը - 14.6%-ով` տարեկան ծրագիրը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---