Ճգնաժամն արդեն ազդել է Հայաստանի ընկերությունների 90 տոկոսի վրա 6 մայիսի 2009 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Երեւանի եւ Հայաստանի մարզերի 60 մանր ու խոշոր ընկերություններում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ճգնաժամն արդեն ազդել է նրանցից 90 տոկոսի գործունեության վրա: Այդ մասին վկայում են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակը ճգնաժամի ազդեցության բացահայտումն է Հայաստանի տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ մակրոտնտեսական իրավիճակի վրա:Ինչպես հայտնել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն-նախագահ Մանուկ Հերգնյանը, 70 տոկոս ձեռնարկությունների հիմնական խնդիրները կապված են վաճառքի ծավալի կրճատման, վճարումների ուշացման եւ նույնիսկ առաքված ապրանքների համար վճարումների չկատարման հետ: «Ընկերությունների 35-40 տոկոսի մոտ առաջացել են դժվարություններ` կապված ֆինանսական միջոցների ներգրավման հետ»,- ավելացրել է նա: Դրա հետ կապված Հերգնյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու համար շատ ընկերություններ նախատեսում են կրճատել իրենց ծախսերը եւ հետաձգել ներդրումների իրականացումը: Աշխատակիցների թվի կրճատում է նախատեսում հարցված ընկերությունների 40 տոկոսը, իսկ աշխատավարձերի կրճատումներ սպասվում է ընկերությունների 20 տոկոսում, մասնավորապես արդյունաբերության ոլորտում, հաղորդել է նա: «Մյուս կողմից, ճգնաժամն ունեցել է դրական ազդեցություն որոշ ընկերությունների համար, հատկապես մրցակիցների դիրքերի թուլացման, հումքի եւ սարքավորումների գների անկման տեսակետից»,- նշել է Հերգնյանը: Միեւնույն ժամանակ հարցված ձեռնարկությունների 80 տոկոսը, հետազոտական կենտրոնի նախագահի խոսքերով, կարծում է, որ 2009-ի ընթացքում ճգնաժամը խորանալու է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |