Հայաստանը 130 մլն եվրո վարկային ու դրամաշնորհային գումարներ կստանա Գերմանիայից առաջիկա երկու տարիներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղի ունեցող ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի երկօրյա բանակցություններին մասնակցելու նպատակով Բոնն էր մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլ պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:



Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաեւ ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցություններից հետո այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը: Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում եւ ջրահեռացում: Փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում:



Հուլիսի 15-16-ըտեղի ունեցած բանակցությունների շրջանակներում քննարկվեցին կայուն տնտեսական զարգացմանը, էներգետիկային եւ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ ապակենտրոնացում, ժողովրդավարություն եւ համայնքային զարգացում թեմաներին վերաբերող հարցեր:



Բանակցությունների արդյունքումստորագրվեց արձանագրություն, համաձայն որիերկուկողմերիմիջեւ ձեռք բերվեց պայմանավորվածություն` մոտակա երկուտարիների ընթացքումԳերմանայի կառավարության կողմից Հայաստանին մոտ 130 մլն եվրո վարկային եւ դրամաշնորհային գումարներ հատկացնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---