Երեւանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը 2008-2009 ֆինանսական տարում կազմել է 17 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Երեւանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը 2008-2009 ֆինանսական տարում կազմել է 17 մլրդ դրամ, լրագրողներին է ասել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ըստ նրա, ընդհանուր առմամբ արդյունքները, որ այս ընթացքում ցույց է տվել գործարանը, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, դրական են: «Մեզ հաջողվեց պահպանել արտադրության ցուցանիշներն անցյալ տարվա մակարդակի վրա` 4 մլն լիտր, բարձրացնել ընկերության շահույթը 14 տոկոսով, պահպանել արտահանման ծավալները եւ նույնիսկ մի փոքր աճ գրանցել»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ, ըստ Գրիգորյանի, չգնաժամը չրջանցեց նաեւ կոնյակի գործարանը: «Ընկերությանը չհաջողվեց հասնել 18 տոկոս աճի, որը նախատեսված էր բյուջեով: Բացի այդ, 2009-2010 ֆինանսական տարվա առաջին երկու ամիսներն, որը մեզ մոտ սկսվում է հուլիսի 1-ից, արդեն 50 տոկոս անկում է գրանցվել»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---