Հայաստանում մշակվում է տեսչական համակարգի բարեփոխման հայեցակարգը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է Հայաստանի տեսչական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, հայեցակարգը հիմնականում ուղղված է քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը: «Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ տեսուչներն անտեղի ստուգումներ են անցկացնում, պատշաճ չեն վերաբերվում, շատ կոշտ պատժամիջոցներ են կիրառում` խոշոր գումարի տուգանքներ, միեւնույն ստուգումները կրկնվում են տարբեր գերատեսչությունների կողմից: Այդ հայեցակարգի իրականացումը թույլ կտա լուծել գոյություն ունեցող խնդիրները», - նշել է Երիցյանը:



Ինչպես նշել է նախարարը, հայեցակարգի արդյունավետ իրականացման համար Հայաստանի կառավարությանն առընթեր կստեղծվի Համակարգման խորհուրդ, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` տեխնիկական աջակցության:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---