Ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում անվճար է

PanARMENIAN.Net - Ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում անվճար է, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Գործող օրենսդրության համաձայն` Ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում չի ենթադրում որ-եէ վճար», - ասաց նա:



Նրա խոսքերով, Հայաստանում գրանցված են 12 ավիաընկերություններ, որոնցից 9-ը գործում է արտերկրում եւ 3-ը Հայաստանում: Այս առնչությամբ Վերահսկիչ պալատի նախագահն ասաց, որ նմանատիպ ավիաընկերությունների գրանցումն իր ինքնաթիռների կազմով` օրինակ Միացյալ Արաբական Էմիրություններում կարժենար 382 մլն դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` ավելին քան միլիարդ: Զաքարյանի խոսքերով արտերկրում գործող ավիաընկերություններից ոչ մեկը, որն ունի եւ շահագործում է ինքնաթիռներ, 2007-2008թթ պատշաճ կերպով հարկ չի վճարել: Օրինակ, «Տարոն» ավիաընկերությունը 2007թ-ին շահագործել է 1 ինքնաթիռ, 2008-ին 4 ինքնաթիռ, մինչդեռ 2007-2008թթ-ին այդ ընկերությունը չի ունեցել շահույթ եւ չի վճարել հարկեր: Նման իրավիճակը, Զաքարյանի խոսքերով բնորոշ է նաեւ մյուս 8 ավիաընկերություններին. որոնք գործում են արտերկրում: «Ընդհանուր առմամբ 9 ավիաընկերությունները, որոնք գործում են արտերկրում`

2007-2008թթ-ին վճարել են 37.2 մլն դրամ հարկ», - ասաց նա:



Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գործող 3 ավիաընկերություններին, ապա «Արմավիա» ընկերությունը 2007թ-ին շահագործել է 7 ինքնաթիռ, 2008-ին 8 ինքնաթիռ եւ ընդհանուր առմամբ վճարել է 1.3 միլիարդ դրամի հարկ: «Էյր Արմենիա» ընկերությունը 2007-2008թթ-ին շահագործել է 5 ինքնաթիռ եւ վճարել է

շուրջ 212 մլն դրամ եկամտահարկ, դրա հետ մեկտեղ, «Արմաերո» ընկերությունը, որն ունի միայն 1 ուղղաթիռ, վճարել է 41.3 մլն դրամի հարկ, ուստի տեղական ընկերությունների վճարած հարկերն ավելի շատ են, քան արտերկրում գործող ավիաընկերությունների վճարած ամբողջ հարկը: «Այս ոլորտում կան մեծ խնդիրներ, եւ սրա

հետ կապված անհրաժեշտ են փոփոխություններ օրենսդրական դաշտում», - նշեց Զաքարյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---