Քաջարանում բացվել է Ամերիաբանկի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Ամերիաբանկի մասնաճյուղի պաշտոնական բացումը Քաջարանում: Բացման արարողությանը ներկա էին բանկի ղեկավարությունը, մարզպետարանի ներկայացուցիչներն ու Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի կոմերցիոն տնօրեն Արծրունի Ավետիսյանը:



«Ամերիաբանկի ռազմավարությունն ու քաղաքականությունն ուղղված է կորպորատիվ հաճախորդին»,-լրագրողներին է ասել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:



«Մենք գտնում ենք, որ Հայաստանում դեռեւս կա այն հատվածը, որտեղ բանկերը կարող են աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ»,-ասել է նա: Ջրբաշյանը նշել է նաեւ, որ բանկի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այն կողմնորոշված է ոչ թե ապրանքի, այլ հաճախորդի վրա: «Մենք միտված ենք ոչ թե ապրանքը վաճառելուն, այլ մեր հաճախորդին լավագույնս սպասարկելու համար»,-ասել է տնօրենը: Ըստ նրա, մասնաճյուղի բացումը Քաջարանում նպատակ ունի բավարարել հաճախորդների պահանջարկը: «Այս բաժանմունքի բացումը թելադրված է կորպորատիվ հաճախորդների պահանջարկով, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանջով»:



Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ սպասարկման որակն ու մակարդակը Քաջարանի մասնաճյուղում ոչնչով չեն տարբերվի բանկի կողմից Երեւանում տրամադրվող ծառայություններից:



Այս պահի դրությամբ Ամերիաբանկը Քաջարանի նոր մասնաճյուղից բացի, եւս երկու բաժանմունք ունի Երեւանում եւ Ստեփանակերտում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---