ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:



Հուշագրով նախատեսվում է Հանձնաժողովին GTZ-ի աջակցությունը մի քանի ուղղություններով. մրցակցության օրենքի որոշ դրույթների բարեփոխման առաջարկներ, որոնք կնպաստեն հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանը (հանդուրժողականության ծրագիր), ստուգումների իրավասության ընդլայնմանը, միջազգային փորձագետի խորհրդատվություն բարդ - խոցելի գործերի վարման ընթացքում, մրցակցության քաղաքականության վերաբերյալ Վարչական դատարանի դատավորների ուսուցում (վերապատրաստում), Հայաստանում մրցակցության քաղաքականության մասին տեղեկացվածության բարձրացում, Հանձնաժողովի - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նա- Կենտրոնական բանկի միջ- համագործակցության` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցում: Այդ մասին հաղորդում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---