Պետերբուրգի կարի արտադրամասերի ձեռնարկատերերի միությունը շահագրգռված է համագործակցել հայ գործարարների հետ

PanARMENIAN.Net - Պետերբուրգի կարի արտադրամասերի ձեռնարկատերերի միությունը շահագրգիռ է համագործակցել հայ գործարարների հետ ինչպես համատեղ արտադրության ոլորտում, այնպես էլ արտահանման եւ ներմուծման ոլորտներում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին Երեւանում լրագրողներին է ասել Կարի արտադրամասերի միության փոխնախագահ Վալենտինա Միրոնովան: «Ցանկալի կլիներ տեսնել, թե ինչ հեռանկարներ կան մեր բիզնեսի համար Հայաստանում կամ Հայաստանում մեր ապրանքի իրացման համար»,-ասել է նա: Ըստ նրա, Միությունը արտադրում է ապրանքի լայն տեսականի, սակայն որեւէ պայմանավորվածություն այդ ոլորտում հայ գործընկերների հետ դեռեւս չկա: Ընդ որում, Միության փոխնախագահը հույս է հայտնել, որ այսօրվանից սկսած այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք կտարվի:



Դեկտեմբերի 8-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներուժը, մասնավորապես, համագործակցությունը Սանքտ Պետերբուրգի հետ: Ռուսական պատվիրակության կազմում են մանվածքային արդյունաբերության, կարի, դեղագործության, տրանսպորտի, վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներ:



Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---