Հայաստանը եւ Սանկտ Պետերբուրգը կխորացնեն համագործակցությունը նորարարական ոլորտներում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ն Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների հնարավորությունների զարգացման մասին, մասնավորապես համագործության հնարավորությունները Սանկտ Պետերբուրգի հետ: «Մենք ցանկանում ենք դուրս բերել մեր համագործակցությունը նոր մակարդակի վրա` գիտա-տեխնիկական եւ ակտիվ համագործակցել նորարարությունների ոլորտում», - ասել է Սանկտ Պետերբուրգի վարչակազմի արտաքին կապերի կոմիտեի վարչության պետ Նատալյա Լուկիչովան: Նա հաղորդել է, որ Սանկտ Պետերբուրգում ընդունվել է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ծրագիր, բացի այդ քաղաքը հաղթել է ազատ գոտիների ձեւավորման համար Ռուսաստանում անցկացված մրցույթում: «Ներկայումս քաղաքում ձեւավորվում է տեխնոպարկերի ստեղծման քաղաքականություն եւ կլաստերների ձեւավորման քաղաքականություն, երբ մեկ խոշոր ձեռնարկության շուրջ խմբավորվում են ավելի փոքր ընկերություններ», - ավելացրել է նա:



Այս կապակցությամբ, Նատալյա Լուկիչովան հաղորդել է նաեւ, որ պատվիրակության կազմում կան մարդիկ, որոնք ցանկանում են տեխնոպարկ ձեւավորել կարի արտադրության ոլորտի շուրջ: «Նրանք ցանկանում են գտնել այստեղ գործընկերներ եւ հաստատել բիզնես համագործակցություն նրանց հետ,, - ավելացրել է նա:



Բացի այդ, նրա խոսքերով մեծ տեխնոպարկ նաեւ կստեղծվի բուժսարքավորումների եւ դեղագործության արտադրանքի ոլորտներում, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն ստեղծվել է «Ինգիրիա» տեխնոպարկը:



Նա նաեւ հաղորդել է, որ այս տարի Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացվել է նորարարական շաբաթ, եւ «մենք կցանկանայինք հրավիրել Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցել նմանատիպ միջոցառմանը եկող տարի»: Նրա խոսքերով, հայ գործընկերների համար կտրամադրվեն արտոնյալ պայմաններ ցուցահանդեսներ անցկացնելու հարցում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---