«Ամերիաբանկը» նախաձեռնել է բիզնեսի վարկավորման լայնամասշտաբ ծրագիր

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ն սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր: Ըստ բանկի մամլո ծառայության, այն ապահովում է վարկավորման նախադեպը չունեցող, առանձնահատուկ պայմաններ բոլոր այն գործարարների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5,0 մլն դրամից մինչեւ 5,0 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250 մարդ: Վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ 1.5 մլն ԱՄՆ դոլարի: Որպես վարկառու կարող են հանդես գալ եւ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը:



Հիմք ընդունելով Բանկիռազմավարությամբ ամրագրված քաղաքականությունը` յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում` ելնելով նրա բիզնեսի առանձնահատկություններից, վարկավորման այս նոր գործընթացում եւս ցուցաբերվում է նման մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Վարկերը տրամադրվում են սկսած տարեկան 12% -ից, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 2 տարին սահմանվում է որպես արտոնյալ ժամկետ` միայն տոկոսագումարների մարմամբ:



«Ամերիաբանկ»-ը կարեւորելով իր գործընկերների հետ երկարատեւ համագործակցությունը` իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարող վարկառուների համար ստեղծել է եզակի հնարավորություն` վարկի տոկոսադրույքի նվազեցում վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում` վեց ամիսը մեկ պարբերականությամբ, անկախ ֆինանսական շուկայի իրավիճակից:



Բիզնեսի վարկավորման այս նոր ծրագիրն ուղղված է հանրապետությունում բիզնես գործընթացի աշխուժացմանը, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:



«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների: «Ամերիաբանկ» ՓԲԸռազմավարական գործընկերն է «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խումբը, որը ՌԴ-ի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---