«Դուբայի սինդրոմի» հետեւանքները դեռ չեն սպառնում Հայաստանին

PanARMENIAN.Net - Գործընթացները, որոնք տեղի են ունենում Արաբական Էմիրություններում Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ ՄԱԷ-ը երկրի ամենահիմնական առեւտրական գործընկերներից մեկն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը, մեկնաբանելով նորությունը այն մասին, որ Dubai World պետական ընկերությունը խնդրում է վարկատուներին սառեցնել իր պարտքը մինչեւ 2010 թ-ի մայիսի 30-ը:



Նրա խոսքերով, Էմիրության ընդհանուր պարտքը կազմում է $80 մլրդ, ինչն ավելի մեծ է, քան երկրի ՀՆԱ-ն: Պարտքի $59 մլրդ-ը բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը: Ներդրողների համար սա իսկական շոկ էր: Ինչ-ինչ, բայց Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներից նրանք հաստատ խնդիրներ չէին սպասում:



«Արաբական ճգնաժամի հիմնական պատճառը շքեղ, սակայն ֆինանսապես չհիմնավորված ներդրումային ծրագրերն են: Nakheel-ի պատրաստած Dubai Palm ձեռակերտ կղզիներում կառուցված շքեղ ու թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերը 75 երկրների քաղաքացիներ են, նրանց 25%-ը, ըստ Daily Mail-ի, բրիտանացիներ են», - ասել է նա:



Այնուամենայնիվ, Ավագյանի խոսքերով, տվյալ երեւույթը անմիջականորեն չի ազդի Հայաստանի տնտեսության վրա, եւ չի էլ կարող ազդել, քանի որ ՀՀ-ը չի հանդիսանում Dubai World ընկերության ներդրող գործընկեր: «Սակայն կա անուղղակի ազդեցության գործոն, քանի որ դիտվում է եվրոյի դիրքերի թուլացման եւ դոլարի ամրապնդման փաստը:



Բացի այդ, նրա կարծիքով, չի բացառվում նաեւ ճգնաժամի երկրորդ ալիքը, որի հետեւանքները իրենց ազդեսությունը կթողնեն Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի ոլորտում: Ավագյանի խոսքերով, «դուբայի սինդրոմը» պետք է լուծվի լոկալ մակարդակով, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամի նոր ալիքներից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---