2009-ի տարեվերջի հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկը կընդգրկվի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում

PanARMENIAN.Net - 2009 թ. հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկը կընդգրկվի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներն է հայտարարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Ճգնաժամի պայմաններում շատ դժվար կլինի լինել ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկ, սակայն մենք բարեհաջող կերպով հաղթահարեցինք այդ բարդությունները»,-ասել է նա: Նա նաեւ հավելել է, որ բանկն ոչ մի օրով չի դադարեցրել վարկավորումը եւ տարեվերջի ցուցանիշներով` ակտիվների, կապիտալ ներդրումների, ինչպես նաեւ աճի տեմպերի ցուցանիշներով Ամերիաբանկն եթե առաջինը չլինի, ապա, առնվազն, 2-3 տեղը կզբաղեցնի երկրի բանկային համակարգում:



Ըստ Հանեսյանի, բանկի ակտիվները 2009թ. սկզբի համեմատ ավելացել են 2 անգամ եւ մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ դրանք կկազմեն 100 մլրդ դրամ, վարկային ներդրումների աճը այս պահի դրությամբ կազմում է 47,6 մլրդ դրամ: «Բացի այդ, մինչեւ տարեվերջ, կմիանան նաեւ 2,5 մլրդ դրամի հաստատված վարկերը, եթե հասցնենք տեղադրել դրանք, ապա վարկային ներդրումները մինչեւ տարեվերջ կկազմեն 50 մլրդ դրամ»,-ասել է նա: Հանեսյանը հավելել է նաեւ, որ ներգրավված վարկերի գծով բանկը եռապատիկ աճ է գրանցել, եւ դրանց ծավալը մինչեւ տարեվերջ կկազմի շուրջ 75-80 մլրդ դրամ, ընդ որում մաքուր շահույթը կկազմի 1,5 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---