Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

PanARMENIAN.Net - 2010 թ. հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով` սահմանելով այն 5.50 տոկոս, հաղորդում է ՀՀ ԿԲ ասարակայնության հետ կապերի ծառայությունը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:



ԿԲ խորհուրդըփաստեց, որ համաշխարհային տնտեսությանվերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը եւս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:



Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման եւ տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաեւ կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարեւորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---