Վարդան Բոստանջյանը լավատեսորեն է տրամադրված 2010 թ-ի Հայաստանի տնտեսական աճին

PanARMENIAN.Net - Ճգնաժամի հաղթահարումը զարգացած երկրներում ընթացիկ տարում կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:



Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության վերականգմանը կնպաստեն նաեւ 2009 թ-ի միջազգային ֆինանսական ինստիտուտի փոխանցումները, շնորհիվ որի պակասուրդը Հայաստանում կազմել էր 193 մլրդ դրամ:



Ինչ վերաբերվում է 2010 թ-ի Հայաստանի պետբյուջեի 1.2% տնտեսական աճին, ապա նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված դրան:



Վարդան Բոստանջյան` ՀՀ ԱԺ -ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ծնվել է 1949 թ-ի սեպտեմբերի 9-ն Երեւանում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:



1971թ-ն ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի բաժինը: 1977թ-ն ավարտել է ԽՍՀՄ ԳԱ-ի Սիբիրի բաժնի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան:



1977-1993 թթ. Հայաստանի պետնախագծի գիտահետազոտական ինստիտուտի գիական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող: 1993-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի վարչակազմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, հետագայում ԱԺ-ի վարչակազմի տնտեսական վերլուծական վարչության պետ: 1994-1996 թթ. ընտրվել է ՀՀ ԿԲ-ի վարչության անդամ:



2007 թ-ն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ավելի քան 130 հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---