Հրազդանի ՋԷԿ է առաքվել Հայաստանի էներգահամակարգի խոշորագույն տրանսֆորմատորը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 6-ին Հայասատան է առաքվել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում, հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:



400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար:



Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է ժամանակացույցի համաձայն երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով:



«Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. հուլիսին, լրագրողներին է ասել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: «Սա եզակի կառույց է, որի շուրջ խորհրդային տարիներից մնացած 300 ՄգՎտ հզորությամբ կիսակառույց բլոկի հարեւանությամբ, կառուցվոմ է 480 ՄգՎտ հզորությամբ նոր ժամանակակից բլոկը»,-ասել է նա: Այս առնչությամբ Կարապետյանը հավելել է, որ կապահովվի այդ երկու բլոկերի համատեղ աշխատանքը, իրականում սա նորամուծություն է, քանի որ նման նախագիծ դեռ ոչ ոք չի իրականացրել:



Ըստ Կարապետյանի, աշխարհում գոյություն ունեն 300-մեգավատանոց նման բլոկեր, հավանաբար այդ երկրները եւս կցանկանան կիրառել այդ նվաճումը: «Այստեղ մենք որոշակի փորձ ունենք, որը կարող ենք փոխանցել շահավետությամբ ու արժանապատվությամբ»,-ասել է Կարապետյանը:



«Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. Ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական (49) եւ արտասահմանյան (60) կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման եւ այլ աշխատանքներ կատարելու համար: Կատարվում են շինմոնտաժային աշխատանքները բոլոր 37 օբյեկտներում, ուր ներգրավված են 800 մասնագետ: Սակայն աշխատանքների ծավալի կտրուկ աճի պայմաններում այդ քանակը բավարար չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կազմը կհամալրվի եւս 70 հոգով: Արդեն ավարտվել է կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային-կոնսրուկտորական փաստաթղթերի ձեւակերպումը եւ համաձայնեցրել է դրա առաքման տեխնիկական պայմանները: Ներկայումս կատարվել են բոլոր պայմանագրային պարտավորությունները եւ «Հրազդան-5»-ի շինհրապարակ է առաքվել կաթսային սարքավորումներով բեռնված 96 վագոն եւ կատարվում են կաթսայի մոնտաժման աշխատանքները:



2009թ. հունվար-սեպտեմբերին, այդ ծրագրում ներդրվել է 24 մլրդ դրամ: Ներդրումային նախագիծն իրականացվում է ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Այդ առումով «ՀայՌուսգազարդը» համագործակցում է մի շարք տեղական եւ արտերկրի ֆինանսական կազմակերպությունների հետ եւ բանակցում է երկարաժամկետ վարկի շուրջ:



«Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. , որից հետո նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել:



Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ:



Տեղական բնակչությանը գազի մատակարարման իրականացումն արտակարգ իրավիճակների դեպքում առանց սահմանափակումների ապահովվում է «ՀայՌուսգազարդի» Աբովյանի ստորգետնյա գազի պահեստի հաշվին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---