Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ:

Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ դրանք գտնվում են լվացման փուլում: Եվս երկու հորերում ավարտվել են նախապատրաստական աշխատանքներ: Միաժամանակ ավարտվել են նաեւ երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման ու ընդլայնման աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում:

ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 678 մլն դրամ: Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել եւս 493,2 մլն դրամ՝ պլանային նախազգուշական աշխատանքներ իրականացնելու համար:

2009 թվականին այդ նպատակներով իրականացվել է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում:

Ընթացիկ տարվա վերջում ստորգետնյա պահեստարանի կանխատեսվող տարողությունը կկազմի 140 մլն խոր.մ, բայց շինարարական աղաջրի դուրս մղման համար անհրաժեշտ ժամանակի սղության պատճառով, բնական գազի պահեստավորման փաստացի ծավալը առայժմ կազմում է շուրջ 128 մլն խոր.մ, ինչը 10 մլն խոր.մետրով ավելի է, քան նախորդ տարեվերջյան ցուցանիշը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---