«Յունիբանկ»-ը մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը

«Յունիբանկ»-ը  մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ն իր կողմից թողարկված U-Stream վարկային քարտերի սահմանաչափը մեծացրել է մինչեւ 5 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ կերպ բանկը խրախուսում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից կանոնավոր օգտվող հաճախորդներին: Հիշեցնենք, որ U-Stream քարտը նախատեսված է «Յունիստրիմ» համակարգի մշտական հաճախորդների համար: Քարտը կարող են ձեւակերպել «Յունիստրիմ» համակարգի այն հաճախորդները, ովքեր ստացել են դրամական փոխանցումներ մեկ տարվա ընթացքում եւ չունեն բացասական վարկային պատմություն: Քարտի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ երրորդ անձի երաշխավորություն:U-Stream վարկի առավելագույն ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:



Թողարկված պլաստիկ քարտերի քանակով «Յունիբանկ»-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա մարտի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 41 հազար, որից 29 հազարը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին: Նշենք նաեւ, որ POS-տերմինալների քանակով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով` երրորդ տեղերը:



2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---