2009 թ. ընթացքում հայկական շուկայում իրացվել է 7,4 մլն լիտր բնական հյութ

2009 թ. ընթացքում  հայկական շուկայում իրացվել է 7,4 մլն լիտր բնական հյութ PanARMENIAN.Net - Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:



ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովիորոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցվել է վարույթը, որ հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:



Հանձնաժողովնուսումնասիրել էբնական հյութերի շուկայիկառուցվածքը:



Համաձայն ուսումնասիրության, 2009 թ. ընթացքում շուկայումիրացվելէ 7436.3 հազար լիտր բնական հյութ: Իրացմանառավել մեծ ծավալներ ունեն«ՍարգիսԿառոլինա» (26.9 %), «Կոկա-Կոլա ՀԲԸ Արմենիա» (17.2 %) եւ «Ֆեռո» (13.5 %) ընկերությունները: Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա:



Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ կարագի շուկայի կառուցվածքը, համաձայն որի, պակասել են շուկայի գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից իրացվող կարագի ծավալները, սակայն ընկերությունը պահպանել է գերիշխող դիրքը 35.04 տոկոսով (նախկինում` 47.85 %):
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---