Թեղուտի հանքավայրը շահագործող կոմբինատը 300 մլն ներդրումային ծրագրից արդեն իրացրել է 40 միլիոնը

Թեղուտի հանքավայրը շահագործող կոմբինատը 300 մլն ներդրումային ծրագրից արդեն իրացրել է 40 միլիոնը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Լոռու մարզ: Մարզպետ Արամ Քոչարյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը նախ եղավ Թումանյան համայնքի տարածքում Դեբեդ գետի վարարման հատեւանքով միջպետական ճանապարհի փլուզված հատվածում, ծանոթացավ ստեղծված իրավիճակին: Մարզպետին հանձնարարվեց ջրի մակարդակի իջնելուն պես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ աշխատանքներ սկսել հենապատերը վերականգնելու ուղղությամբ:

Փոխվարչապետի հաջորդ կանգառը Թեղուտում էր. հանքավայրը շահագործող «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ընկերության գործադիր տնօրեն Գ. Արզումանյանը փոխվարչապետին ներկայացրեց պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման եւ լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ներդրումային ծրագիրը, որի 300 մլն դոլարից 40 մլնն արդեն իրացվել է: Հանքավայրի շահագործման առաջին փուլում նախատեսվում է, որ արտադրվող խտանյությում պղնձի ծավալը կկազմի այնքան, որքան ներկայումս ողջ հանրապետությունում արտադրվող ծավալն է: Պղնձի խտանյութի մշակման նպատակով քննարկվում են նաեւ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ աշխատելու հնարավորությունները: Ներկայացվեցին նաեւ ընկերության կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերը. Թեղուտում եւ այլ համայնքներում իրականացվում են անտառատնկման աշխատանքներ: Նախատեսվում է, որ նոր անտառն իր տարածքով կրկնակի կգերազանցի հատվող անտառի տարածքը: Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ հանքավայրի շրջակա տարածքում գտնվող պատմամշակությանին հուշարձանների պահպանման պայմաններին:

Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Թեղուտի դպրոցի շենքային պայմաններին, քննարկվեց դպրոցի վերակառուցման եւ նոր մանկապարտեզի կառուցման հարցը, հայտնում է ՀՀ կառավարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---