Մանուկ Վարդանյանը միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությանն է ներկայացրել Հայաստանում իրականացվող ծրագրերը

PanARMENIAN.Net - Մայիսի 11-13-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կազմակերպած Հարավային Կովկասում տրանսպորտային հեռանկարների համակարգման հանդիպում, որին առաջին անգամ մասնակցել են Հարավային կովկասի երեք երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքումՀՀ տրանսպորտի ևկապի նախարարությունը միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությաննէներկայացրել Հայաստանումիրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերն ու նախագծերը, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու, «Հյուսիս-Հարավ» երկաթուղային կապ ստեղծելու, Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային հատվածի կառուցման, ինչպես նաև Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհի կամուրջների վերակառուցման և վերանորոգման նախագծերը:

Միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում` Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, KfW, Ասիական զարգացման բանկը, Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը, ԵԱՀԿ, Համաշխարհային բանկը և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն իրենց հերթին ներկայացրել են ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև առաջիկա տարիներին իրենց կողմից գերակա ներդրումային ուղղությունները:Այս մասին հաղորդում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---