ԼՂՀ-ում քննարկվեց 2010 թվականի բերքահավաքի աշխատանքների կազմակերպումը17 մայիսի 2010 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված այս տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը: Ինչպես հաղորդում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը ընդգծել է բերքահավաքի պատշաճ իրականացման և կորուստները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Նախագահը կարևորել է պաշտպանության բանակի և փրկարար ծառայության ներուժի օգտագործումը` հատկապես հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործում: Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում կազմել աշխատանքային պլան և Մարտունու շրջանում ստեղծել դաշտային պայմաններում գործող շտաբ-ճամբար` իրականացվող աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մի շարք տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |