KfW-ի վարկային միջոցները թույլ կտան արագացնել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի շինարարությունը

PanARMENIAN.Net - Տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված են 142 փոքր ՀԷԿ-եր, որոնցից 70-ը գտնվում են շինարարության փուլում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը միության 4-րդ խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, KfW վարկային միջոցները թույլ կտան արագացնել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի շինարարությունը: Իր հերթին, խորհրդաժողովին ներկա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ փոքր ՀԷԿ-երի զարգացումը ԿԲ ուշադրության կենտրոնում է: «2004-ին KfW բանկի կողմից ԿԲ-ին հատկացված 6 մլն եվրո վարկային միջոցները, փոքր ՀԷԿ-երի զարգացման և արդիականացման համար, հաջող կերպով բաշխվել են, և մենք հույս ունենք, որ ընթացիկ տարում ստացված միջոցները 18 մլն եվրոյի չափով շարունակելու են նպաստել ոլորտի զարգացմանը»,- ասել է նա, ավելացնելով, որ առևտրային բանկերը սեփական միջոցներից ևս ֆինանսավորում են ՀԷԿ-երի կառուցումը:

Բացի դրանից, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Կարո Գևորգյանը հաղորդեց, որ ԿԲ-ն ընթացիկ տարվա հուլիսին կանցկացնի մրցույթ երկու-երեք բանկեր ընտրելու համար, որոնք կդառնան «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի գործընկերները:

Տվյալ պահին 6 բանկեր ակտիվ կերպով զբաղվում են Հայաստանում փոքր ՀԷԿ-երի վարկավորմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---