ՀԿԵՈւ-ում 2010-ի մայիս ամսին գերակատարվել են ծավալային ցուցանիշները

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերլուծության և վիճակագրության բաժնի տրամադրած հաղորդագրության համաձայն, 2010-ի մայիս ամսվա ընթացքում երկաթուղով ներմուծվել է 124.7 հազար տոննա բեռ, արտահանվել` 28.2 հազար տոննա:

ՀԿԵՈւ մամլո ծառայության համաձայն, հանրապետության ներսում բեռնափոխադրումները կազմել են 104.7 հազար տոննա: Փաստացի ցուցանիշների գերազանցումը նախատեսվածից կազմել է 14.9 տոկոս: Մայիս ամսվա ընթացքում փոխադրվել է 73 հազար ուղևոր, որոնցից 72 հազարը քաղաքամերձ հաղորդակցման ուղղությամբ: Միջպետական հաղորդակցությունում նկատվում է փաստացի ծավալի նվազում նախատեսվածի նկատմամբ, սակայն ընդհանուր առմամբ ուղևորների հոսքը մեծացել է 17 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---