ՀՀ կառավարության ներդրումային ծրագրի շնորհիվ կստեղծվի մոտ 750 աշխատատեղ

ՀՀ կառավարության ներդրումային ծրագրի շնորհիվ կստեղծվի մոտ 750 աշխատատեղ

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը կիրառել է մի շարք մեխանիզմներ, որոնցից մեկը 2009թ. ապրիլին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքն է, որով հնարավորություն է ստեղծվել ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամ և ավելի ներդրում կատարելու դեպքում ընկերությունների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել 3 տարով:

«Արդյունքում այսօր արդեն 8 ընկերություններ արդյունավետ օգտվում են այդ առավելություններից»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ՀՀ կառավարության մամլո կենտրոնում: Այդ ընկերությունների շարքում են «Նատֆուդ», «Շամբ»,«Բիզնես», «Յուքոմ», «Արաքս թռբնչնաֆաբրիկա», «Իստեյետ մենեջմենթ ադմինիսթրեյշն քամփթնի», «Գոլդեն գրեյպ արմաս», «Բիգա», «Սարանիստ» ընկերությունները: Նրա խոսքերով, հավանության արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսովող ներդրումները կազմում են մոտ 51.5 ԱՄՆ դոլար, իսկ այդ ներդրումների շնորհիվ կստեղծվեն մոտ 750 նոր աշխատատեղեր:

Նա նաև հաղորդեց, որ այդ ընկերությունները հաստատված օրինական կարգով դիմել են կառավարությանը և հավաքելով անհրաժեշտ միավորներ, հնարավորություն են ստացել օգտագործել վերոնշյալ առավելությունները: Ընկերությունների ներկայացրած հիմնական պայմաններից են նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման ուղղվածությունը ներմուծման փոխարինման նպատակով: Արդյունքում օգտվելով ԱԱՀ վճարի հետաձգումից` ընկերություններին հաջողվել է ընդլայնել և վերազինել իրենց արտադրությունը, ինչպես նաև կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Արա Պետրոսյանը հայտնեց, որ նշված ընկերությունների ծրագրերն առնչվում են տարբեր, մասնավորապես, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներին: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պարբերաբար իրականացնում է ծրագրերի դիտարկում: Այդ ծրագրերի արդյունքներն արդեն գերազանցել են ակնկալիքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---