Աուդիտի ոլորտից Հայաստանի պետբյուջե է գանձվել 5. 705 մլն դրամ 8 հունիսի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 11 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 և կասեցվել 1 լիցենզիայի գործողություն, ևս 2 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 5 մլն 705 000 դրամ պետական տուրք, որից 5 մլն 505 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 000 դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 705 000 դրամի չափով: Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 35 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |