Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Միջազգային տնտեսական համաժողովը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին կայանալու է Միջազգային տնտեսական համաժողովի պաշտոնակամ բացումը: Առաջին բանավեճերն ընթացել են երեկ երեկոյան: ԱՊՀ անդամ-երկրների առաջնորդները, նախարարները և գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկում են համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարները, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

«Ռուսաստան-ԱՊՀ» բիզնես երկխոսության շրջանակներում առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հաղորդեց, որ Մաքսային միության վերջնական ձևավորման և Միասնական օրենսգրքի մասին որոշումը նախատեսվում է ընդունել հունիսի 5-ին ԵվրԱզԷս-ի` պետությունների մակարդակով միջպետական խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մշակում են վերջին գաղափարները Մաքսային միության հիմնարար համաձայնությունները որոշելու համար:

Նույն օրը Պետերբուրգ է ժամանել Դմիտրի Մեդվեդևը: Նախատեսվում են նախագահի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ: Առաջինը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, արդեն տեղի է ունեցել Կոնստանտինյան պալատում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---