344 խոշոր հարկատուներ 2010թ.-ի ապրիլ ամսին վճարել են Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտների 50.7 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի ապրիլին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.8 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի ապրիլ ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.7 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զվարթնոց Հենդլինգ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 3.1 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել:

Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի ապրիլին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 60 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 89.8 մլն. դրամի չափով:

Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ մնացել է անփոփոխ և կազմել 110628 մարդ: Միաժամանակ, հարկ է նշել, որ զուգահեռաբար աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա ապրիլին արձանագրվել է 15.9 տոկոս աճ նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ:

2010թ.-ի մայիսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 63.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 43.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.8 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1116.0 մլն. դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---