3,5 մլրդ դրամ է հատկացվել Հայաստանի վթարային միջպետական ճանապարհների վերանորոգման համար

3,5 մլրդ դրամ է հատկացվել Հայաստանի վթարային միջպետական ճանապարհների վերանորոգման համար

PanARMENIAN.Net - Առատ տեղումների պատճառով վնասված միջպետական ճանապարհների վերականգնումը գտնվում է ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի անձնական խիստ հսկողության տակ: Ընդ որում, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ վթարային հատվածների վերացման համար կհատկացվի 3,5 մլրդ դրամ այս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հունիսի 28-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Ես պարտավորություն եմ ստանձնել, որ այդ միջոցները ճիշտ ծախսվեն, վերականգնողական աշխատանքները որակով կատարվեն, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ տարվեն միջպետական ճանապարհների պահպանման և շահագործման ուղղությամբ»,-ասել է նա:

Ընդ որում, Մանուկ Վարդանյանը նշել է, որ ընթացիկ տարվա գարնանը նախարարության աշխատանքները, ցավոք սրտի, մեկնարկեցին առատ տեղումների արդյունքում հասցված վնասի վերացումից` արձանագրվել է նման 40 դեպք:

Նախարարը նաև հայտնել է, որ 2010 թվականին նախատեսվում է 432 մլն դրամ հատկացնել 7 կամուրջների ու կամրջային կառուցվածքների հիմնանորոգման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---