Երևանում տեղի կունենա AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-5-ը Երևանում տեղի կունենա AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը, հաղորդում է LOGOS EXPO Center-ի մամլո ծառայությունը: Ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ ներկայացվելու են օրիգինալ և յուրահատուկ ավտոնմուշներ:

Բացի դրանից, AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը յուրահատուկ հնարավորություն կընձեռի ծանոթանալու ավտոմեքենաների նորույթների, տեսնելու նոր և արդեն ծանոթ մակնիշի ավտոմեքենաներ, աքսեսուարներ և ավտպահեստամասեր:

Բացի դրանից, հիմնական թեմատիկ բաժիններն են. ավտոսրահներ, մոտոցիկլի սրահներ, տեխնիկական սպասարկում, թյունինգ, ավտոմեքենաների վարձույթ, աէրոգրաֆիա, ավտոպահեստամասեր, ավտովարկեր, ավտոապահովագրում և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---