ՌԵՈւ ղեկավարը Հայաստանում կքննարկի Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղու շինարարությունը

ՌԵՈւ ղեկավարը Հայաստանում կքննարկի Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղու շինարարությունը

PanARMENIAN.Net - 31,2 կմ երկարությամբ Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային գծի շինարարությունը կքննարկվի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի Երևան կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հունիսի 28-ին կառավարության մամլո կենտրոնից լրագրողներին հաղորդեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով, այդ նախագծի արժեքը կազմում է 100 մլն դրամ, ընդ որում` գումարի մի մասը կտրամադրի Հայկական երկաթուղու կոնցեսիոները, իսկ երկրորդ մասը կհատկացվի բյուջետային միջոցներից:

ՌԵՈւ ղեկավարը Երևան կժամանի «Հարավկովկասյան երկաթուղի» բաժնետերերի տարեկան հավաքին մասնակցելու համար, որի շրջանակներում կքննարկվեն կոնցեսիոն պայմանագրի իրականացման արդյունավետության հարցերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---