Աղվերանում բացվել է 5 մլն դոլար արժողությամբ նոր հյուրանոց 9 հուլիսի 2010 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած իր այցելության շրջանակներում մասնակցել է «Աղվերան հոթել» հյուրանոցի բացման արարողությանը` Երևանից 50 կմ հեռավորության վրա Դալար գետի ափին: «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը ձեռք էր բերել հյուրանոցը կիսակառույց վիճակում 2006 թվականին: Այսօրվա դրությամբ դա 60 հազար քմ տարածքի վրա գտնվող հանգստյան տուն է 8 մասնաշենքով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգ-կենտրոն, լողավազան, թենիսի կորտ: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է 5 մլն դոլար: «Աբովյանի շրջանը նախկինում արդյունաբերական է եղել: ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ գործող գործարանների մեծ մասը փակվեց, աշխատատեղերը կրճատվեցին: Արդյունաբերության ու սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտները մեծ նշանակություն ունեն: Այսօրվա դրությամբ մարզի զարգացման ուղղությունը փոխվել է, այն ավելի շատ կողմնորոշվում է դեպի զբոսաշրջություն, ուստի այստեղ կառուցվեցին տասնյակ հյուրանոցներ ու հանգստյան գոտիներ»,-ասել է վարչապետը: Ըստ նրա, Կոտայքի մարզում կառուցվում են եվրոպական դասի հյուրանոցներ, որոնք կխթանեն միջազգային զբոսաշրջությունը: Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ ներդրումները մարզում չափազանց արդյունավետ են: «Կարևոր է, որ «Էլիտ գրուպին» կառավարության կողմից հատկացված երաշխիքները լիովին արդարացվեցին և արդեն վերադարձվել են»,-հավելել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |