ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 60,060,415 ԱՄՆ դոլարª 367.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 60,216,089 ԱՄՆ դոլարª 368.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց` միջին փոխարժեքով:

NASDAQ OMX ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 365.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 368.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում դրամով բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 17.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալըª 65.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---