CAPS. Հայաստանն անպայման պետք է ընդունի «Զբոսաշրջության մասին» համապարփակ օրենք12 հուլիսի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ Հայաստանը ընդունի «Զբոսաշրջության մասին» համապարփակ օրենք, այս միտքն արտահայտեց CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը` «Զբոսաշրջության բնագավառի հեռանկարների և դրա զարգացման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին» նվիրված առանց փողկապների հանդիպման շրջանակում PanARMENIANNet-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, CAPS ծրագիրն ունի բավական մեծ փորձ այսպիսի ձևաչափերի հանդիպումներ կազմակերպելու, որոնք հնարավորություն են տալիս մերձեցնելու պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք համապատասխան իրավիճակում արդյունավետ երկխոսություն ունենան: Արտակ Ղազարյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն հյուրանոցների հարկադրման, ավտոկայանների հիմնախնդիրների, ինչպես նաև նոր օրինագծի վերաբերյալ հարցեր: «Այսօր գոյություն ունեն շատ երկրներ, որոնք ցանկանալով զարգացնել զբոսաշրջությունը, մշակում և համապարփակ օրենք են ընդունում, որը ոչ միայն այդ ոլորտի առանձին գործընթացներն է կարգավորում, այլև դրան առնչվող բոլոր կողմերը, մասնավորապես` տրանսպորտի, առողջապահության», - ասել է նա: Միաժամանակ ծրագրի տնօրենն ավելացրել է, որ «ժամանակն է, որպեսզի Հայաստանն էլ ունենա նմանատիպ օրենք»: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը CAPS ծրագրի փորձագետների հետ միասին մշակում է «Զբոսաշրջության մասին» նոր օրինագիծ, որի ընդունումը կնպաստի, որպեսզի ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի: Օրինագծի մշակման ժամանակ հաշվի են առնվում զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչների առաջարկները; Հանդիպման կազմակերպիչներն են` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ԱՄՆ միջազգային զարգացման «Մրցունակ մասնավոր սեկտոր» ծրագրի աջակցությամբ (CAPS), ինչպես նաև ՀՀ զբոսաշրջության միությունների խորհուրդը: Հանդիպմանը մասնակցել են զբոսաշրջության ընկերությունների միություններ, նաև զբոսաշրջային մոտ 40 ընկերությունների ղեկավարներ և պետսեկտորի ներկայացուցիչներ, ովքեր քննարկելու են ոլորտի հեռանկարներն ու գոյություն ունեցող հիմնախնդիրները, օրենսդրության կիրառման հետ կապված հիմնախնդիրները, որոնք պետք է լուծվեն համատեղ ուժերով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |